ՌԴ Ստավրոպոլ քաղաքում վթարի ենթարկված թեթեւ շարժիչային ինքնաթիռի 2 ուղեւորներին տեղափոխել են հիվանդանոց։ Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԻՆ-ից, օդանավը վթարի է ենթարկվել «Խուտորսկայա» օդանավակայանի մոտկայքում։ «Ըստ նախնական տեղեկությունների՝ թռիչքի ժամանակ ինքնաթիռը կորցրել է արագությունը եւ վայր ընկել։ Օաչուն եւ ուղեւորը հոսպիտալցվել են»,- ասված է հայտարարության մեջ։
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հիմնական վարկածի համաձայն՝ վթարի պատճառը եղել են տեխնիկական խոտանը եւ օդաչուի սխալը։
Cessna ինքնաթիռը պլանային թռիչք էր իրականացնում։