News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները պարզել են, որ բարի եւ դրական հիշողությունները կարող են մարդուն օգնել հաղթահարել սթրեսի հետեւանքով առաջացած դեպրեսիան: Գիտնականները մի շարք փորձեր են անցկացրել լաբորատոր կրծողների մասնակցությամբ: Ըստ Zee News-ի, գենային ինժեներիայի օգնությամբ գիտնականները եզակի մկներ են ստեղծել:

Երբ կրծողների մոտ դրական եւ լավ հիշողություններ են ձեւավորվել, նրանց մոտ որոշակի բջիջներ են նկատվել՝ , որոնք ուղղակի կապ ունեն հիշողության հետ: Արուների մոտ դրական հիշողությունները հայտնվել են էգի հետ հանդիպումից հետո: Դրանից հետո մկներին սթրեսային իրավիճակի մեջ են դրել, ինչի արդյունքում նրանք «դեպրեսիայի մեջ են ընկել»: Այնուհետեւ հետազոտողները լույսի օգնությամբ միացրել են այդ բջիջները եւ լաբորատոր կրծողներն արագորեն հաղթահարել են դեպրեսիվ վիճակը:

Ըստ Planet-today-ի, հետազոտությունները ցույց են տվել, որ բարի հիշողությունները կարող են գերիշխել բացասական հուշերին: 1987 թվականին ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակ ստացած գիտնական Սուձումի Տոնեգավան կարծում է, որ այս փորձերի բացահայտումները կօգնեն մարդկանց դեպրեսիայի դեմ պայքարի նոր միջոցների մշակմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ