News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աճուրդի են հանվել դերասանուհի Մերլին Մոնրոյի հայտնի զգեստը, դերասան Մառլոն Բրանդոյի մոտոցիկլը եւ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ներկայացուցիչների հարսանեկան տորթերի կտորները:

Ըստ Reuters-ի, «Հոլիվուդյան լեգենդներ» ամենամյա աճուրդն անցկացվելու է հունիսի 26-ին եւ 27-ին, Կալիֆորնիայում: Այն կազմակերպում է Julien's Auctions աճուրդի տունը:

Աճուրդում կվաճառվի Մերլին Մոնրոյի զգեստը, որով դերասանուհին նկարահանվել է «Ինչ-որ բան պետք է պատահի» ֆիլմում: Անավարտ այս ժապավենը վերջինն էր դերասանուհու կարիերայում: Սպասվում է, որ ծաղկավոր այս զգեստը 300-500 հազար դոլարով կվաճառվի: 

Gazeta-ի փոխանցմամբ, աճուրդի է հանվելու նաեւ Բրանդոյին պատկանող Harley-Davidson-ը, որը կարող է 200-400 հազար դոլար արժենալ:

Իսկ բրիտանական թագավորական ընտանիքի երկրպագուները հնարավորություն կունենան ձեռք բերել Versace-ից զգեստը, որը ժամանակին հագել է արքայադուստր Դիանան: Աճուրդում կվաճառվեն նաեւ արքայադուստր Աննայի, արքայազն Էնդրյուի, արքայազն Չարլզի եւ արքայազն Ուիլյամի հարսանեկան տորթերի կտորները: Յուրաքանչյուր կտորը, ենթադրաբար, 400-600 դոլար կարժենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ