News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները պետք է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին հայտարարությունների օբյեկտիվ եւ անկախ հետաքննություն ապահովեն: Այս մասին ասված է Amnesty International-ի հրապարակման մեջ: Ընդհանուր առմամբ, Երեւանի ոստիկանությունը 237 ցուցարար է բերման ենթարկել: Եվս 12 մարդ բերման է ենթարկվել Գյումրիում:

«Խաղաղ ցույցը ցրելու տակտիկայից պետք է խուսափել՝ խոսքի ազատության եւ հավաքների իրավունքը պաշտպանելու համար: Տեսագրությունը, որտեղ երեւում է, թե ինչպես են ջրցան մեքենաներից արձակվող շիթերն ակտիվիստներին գետնին նետում, անհանգստություն են առաջացնում»,- հայտարարել է Amnesty International-ի՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրենի տեղակալ Դենիս Կրիվոշեեւը:

«Եթե անգամ նախապես զգուշացումներ են արվել, ջրցան մեքենաները կարող են վնասվածք հասցնել: Դրանք երբեք չի կարելի կիրառել խաղաղ ցուցարարների դեմ: Բացի այդ, դրանք անկարգ են գործում եւ կարող են վնաս հասցնել պատահական անցորդներին: Որքանով մեզ հայտնի է, Հայաստանի իշխանությունները խուլիգանության գործ են հետաքննում, այլ ոչ թե ոստիկանության գործողությունները: Անհամաչափ ուժի կիրառման համար պատասխանատու իրավապահ ուժերը պետք է պատիժ կրեն»,- ասված է հրապարակման մեջ:

Կատարվածի ականատեսներից մեկն Amnesty International-ին տեղեկացրել է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները հարվածներ են հասցրել խաղաղ ցուցարարներին:

Հունիսի 23-ի առավոտյան 5:30-ի սահմաններում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ճանապարհային երթեւեկությունն արգելափակած, սակայն ագրեսիա չցուցաբերող մարդկանց դեմ: Ի պատասխան, ցուցարարները սկսել են ոստիկանության ուղղությամբ ջրերով լի շշեր նետել: Մինչեւ ջրցան մեքենաների կիրառումն ագրեսիայի որեւէ դրսեւորում չի եղել:

Ոստիկանությունն իր հայտարարությունում մատնանշել է, որ իրավապահների ուղղությամբ քարեր են նետել: Ոչ լուրջ վնասվածքներ են ստացել 7 ցուցարար եւ 18 ոստիկան:

Ոստիկանությունը նաեւ հաստատում է, որ ցուցարարներից բացի՝ ագրեսիայի օբյեկտ են դարձել նաեւ լրագրողները: Չնայած նրանք փաստաթուղթ են ներկայացրել, իրավապահները, ամեն դեպքում, առգրավել եւ վնասել են նրանց տեսագրող տեխնիկան:

«Հայտարարություններն այն մասին, որ ոստիկանությունը նպատակաուղղված հետապնդել է լրագրողներին, ահազանգ են խոսքի ազատության շուրջ եւ հետաքննության կարիք ունեն»,- հայտարարել է Կրիվոշեեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ