News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Արեւմտյան լրատվամիջոցները շարունակում են լուսաբանել Երեւանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաները:

Ինչպես գրում է բրիտանական BBC-ն, նվազագույնը 6 հազար ցուցարարներ դեպի նախագահական նստավայր երթ կազմակերպելու երկրորդ փորձն են ձեռնարկել:

«New York Times»-ը հիշեցնում է, որ հազարավոր ցուցարարներ երկրորդ օրն անընդմեջ մայրաքաղաքում դուրս են եկել ոստիկանների դեմ, ջրցան մեքենաներով ցուցարարներին ցրելուց եւ 200-ից ավելի մարդկանց ձերբակալելուց  ընդամենը մի քանի ժամ անց:

«Washington Post»-ը գրում է. «Մի քանի օր Երեւանում տեղի ունեցող ցույցերն ամենազանգվածային են 2013-ին նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրության ժամանակ ընդդիմության կազմակերպած հանրահավաքներից հետո»: Պարբերականի փոխանցմամբ, հոսանքի թանկացման դեմ բողոքող ցուցարարներն ավելի քիչ ստրուկտուրիզացված են, քան նախընտրական բողոքների ժամանակ, սակայն նրանք կարող են լայն արձագանք ունենալ ներկա քաղաքական մթնոլորտում:

AFP-ի թղթակիցը նշում է, որ ծածանելով ազգային դրոշներ եւ գոչելով «ամոթ», «Ոչ թալանին», բարկացած ցուցարարները դեպի նախագահի նստավայր երթից առաջ լցրել են Ազատության հրապարակը:

«Wall Street Journal» թերթն իր հոդվածում ընդծել է, որ «ցուցարարները տնտեսական դժվարությունների առաջին հարվածների ալիքի ֆոնին հավաքվել են Հայաստանի նախագահի նստավայրի մոտ, իսկ դժվարությունների պատճառը տարածաշրջանում գերծանրքաշային Ռուսաստանի տնտեսության լճացմամբ է պայմանավորված»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ