News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ, ժամը 08.00-ի սահմաններում կրկին Բաղրամյան պողոտա այցելեց ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը:

«Եկել եմ տեսնելու, թե ինչ է կատարվում, որ հանկարծ արտառոց բաներ չլինեն: Տեսնո՞ւմ եք ինչ լավ է, որ այնուամենայնիվ որոշակի կազմակերպվածություն կա, որ աղբամաններն են մաքրվում: Ամեն ինչ նորմալ է: Եղեք խաղաղության մեջ, ինքներդ խոսակցություններով, լարելով մի սադրեք, եղեք խաղաղության մեջ եւ ամեն ինչ նորմալ կլինի»,-ասաց նա ցուցարարներին:

«Եթե այս հարցում միակամ լինեք, մյուս հարցերը իր ընթացքով կգնա: Եթե ինքներդ տեր չկանգնեք, ձեր միջից չմաքրեք ամեն տեսակ սխալ բան, հաստատ իմացեք ոստիկանության մեջ դա չկա ու չի լինելու»,-ընդգծեց նա:

Դիտարկմանը, որ ոստիկանները բռնություն են կիրառել լրագրողների նկատմամբ, կոտրել տեսախցիկները, ինչը տեսագրված է, Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց, որ այդ հարցով նշանակված է ծառայողական քննություն: «Իսկ ո՞վ ասաց, որ չեն կարող լինել թերություններ: Աստված ձեզ օգնական»:

Այնուհետեւ ՀՀ ոստիկանապետն իր ենթակաների հետ մի փոքր հեռացավ եւ սկսեց ինչ-որ հարց քննարկել:

Նշենք, որ Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկանները փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել էին ցույցը, ապա բերման ենթարկել 237 ակտիվիստների եւ լրագրողների:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ