News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ոչ թալանին», այսպես է կոչվում Հայաստանում ամենաերիտասարդ քաղաքացիական շարժումը, որն արդեն մի քանի օր է Բաղրամյան պողոտայում նստացույց է անում՝ ի նշան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի։ Այս մասին գրում է Der Standard  ավստրիական պարբերականը՝ անդրադառնալով Երեւանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ծայր առած բողոքի ակցիային։

Առաջին օրը ոստիկանների կիրառած բռնությունից հետո արդեն 2 օր է, ինչ ակցիան խաղաղ է ընթանում։ Ակցիայի մասնակիցների թիվը գնալով աճում է՝ հանելով մի քանի հազարի։

«Ոչ մի քաղաքականություն։ Սա զուտ քաղաքացիական շարժում է»,- մեջբերում է թերթը Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արման Դանիելյանի խոսքը։ «Սա շատ հետաքրքիր երեւույթ է։ Մենք շատ քաղաքական շարժումներ ունենք, որոնց ամրապնդման փորձերը ձախողվել են, իսկ քաղաքացիների կազմակերպած բողոքի ցույցերը որպես կանոն հաջողություն են ունենում»,-ասում է նա։

Թերթը հիշեցնում է, որ ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկություն  ՀԷՑ-ը 16 տոկոսով բարձրացրել է էլեկտրաէներգիայի սակագինը, ինչն էլ առաջ է բերել քաղաքացիների զայրույթը։

Պարբերականը նշում է, որ Հայաստանում բազմահազարանոց ցույցեր էլի են եղել եւ օրինակ է բերում 2008թ. նախագահական ընտրություններից ու 2013թ. Սերժ Սարգսյանի վերընտրվելուց հետո ծայր առած բողոքի ցույցերը։

«Սակայն ուսանողներն ավելի մեծ հաջողություն են ունենում, քան քաղաքական գործիչները։ 2 տարի առաջ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ցույցի դուրս եկած երիտասարդները ի վերջո հասան իրենց նպատակին»,-գրում է թերթը։

Եզրափակելով հոդվածը՝ Der Standaerd-ը նշում է, որ Հայաստանում կատարվող իրադարձություններին հատկապես ուշադիր են հետեւում Բուլղարիայում, որտեղ կառավարությունը այս ուրբաթ պետք է որոշում կայացնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին։ «Աչքի առաջ ունենալով Հայաստանում նման որոշման հետեւանքով ծագած բողոքը՝ Բուլղարիայի կառավարությունը ուշադիր հետեւում է հայաստանյան զարգացումներին»,- եզրափակում է թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ