Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի որոշումը կասեցնելու պահանջով հավաքված քաղաքացիների նստացույցը շարունակվում է՝ չնայած հորդառատ անձրեւին: (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նստացույցի մասնակիցների թիվը գնալով ավելանում է:
Նշենք, որ ժամը 18:00-ին Ազատության հրապարակից սկսվելու է նաեւ իրազեկման երթ, որի մասնակիցները միանալու են Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին:
Նշենք, որ քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: