News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցները փակել են Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկը՝ ընդհուպ մինչեւ Ֆրանսիայի հրապարակ։

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ցուցարարների թիվն այնքան շատ է, որ խաչմերուկը փակվել է։ Ոստիկանները ակցիայի նախաձեռնողներին կոչ են արել բացել խաչմերուկը, որպեսզի երթեւեկությունը Սարյան փողոցով չխոչընդոտվի։

Նշենք, որ ոստիկանությունը նաեւ հայտարարություն է տարածել, թե «Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում հավաքի անցկացմամբ պայմանավորված՝ անհնարին է դարձել եւ ամբողջովին դադարեցվել է երթեւեկությունը Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մինչեւ Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածում, ինչը լուրջ դժվարություններ է հարուցում երթեւեկության մասնակիցների համար:

Քաղաքացիների տեղաշարժն ապահովելու եւ երթեւեկության պարտադրված ծանրաբեռնվածությունը հնարավորինս վերաբաշխելու նպատակով՝ Արաբկիր, Դավիթաշեն, ինչպես եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններից դեպի Երեւան քաղաքի կենտրոն երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկում ենք երթեւեկության համար փակ հատվածը շրջանցել Պռոշյան-Պարոնյան-Գր. Լուսավորիչ կամ Կիեւյան-Լենինգրադյան-Աթենքի փողոցներով:

Բացի այդ, ինպես նշված, այնպես էլ Նոր-Նորք վարչական շրջանից դեպի Էջմիածին քաղաք երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ ենք տալիս Երեւան քաղաքի կենտրոնը շրջանցել Դավիթ Բեկ- Ռոստովյան երթուղով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ