News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գյումրիում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման իրազեկման երթն ավարտվել է, մասնակիցները Գյումրիի Թատերական հրապարակում են։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նստացույցի մասնակիցների թիվը մի քանի անգամ ավելացել է, շատ մասնակիցներ Թատերական հրապարակ են եկել վերմակներով։

«Խաղաղ նստացույց ենք անելու, գիշերն անցկացնելու ենք երգ ու պարով։ Միանում ենք Երևանի Բաղրամյան պողոտայում նստացույց անող մեր ընկերներին,աջակցում ենք, մենք նրանց հետ ենք և բոլորով ենք պայքարում հոսանքի թանկացման դեմ»,-ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Երեւանում ընթացող բողոքի ակցիաներին եւ նստացույցին զուգահեռ Գյումրիում նույնպես ակցիաներ են կազմակերպվել:

Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ