News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Կարելի է ավելի լուրջ քայլեր անել, լույսը անջատել, վնաս տալ։ Իրենք մեզ են վնաս տալիս, մենք էլ իրենց վնաս տանք։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է դերասան Սերգեյ Դանիելյանը, որը հունիսի 26-ի գիշերը Բաղրամյան պողոտայում մասնակցում է ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ակցիային։

Դիտարկմանը, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ասել է, որ թանկացումը հիմնավորված է, իսկ ակցիան օգուտ չի տա, Սերգեյ Դանիելյանը պատասխանել է. «Իրանք հո չեն որոշել, Ռուսաստանն է որոշել։ Ումը լույսն է, նրանք էլ որոշել են»։

Հարցին, թե կօգնի այն հանգամանքը, որ հայտնի մարդիկ էլ են պայքարում, Սերգեյ Դանիելյանը պատասխանել է. «Չի օգնի, ուղղակի էստեղ ենք։ Բոլորիս գրպանին էլ հարվածում է թանկացումը։ Կարելի է ավելի լուրջ քայլեր անել, լույսը անջատել, վնաս տալ։ Դաս իմ անելու բանը չի, պետք է ինչ-որ օղակներ ստեղծվեն, լուրջ, նորմալ պայքարեն։ Իրենք մեզ են վնաս տալիս, մենք էլ իրենց վնաս տանք։ Սա ուղղակի ռոմանտիկա է, որ հավաքվել ենք»։

Դերասան Անդրանիկ Հարությունյանն էլ, դիմելով Հովիկ Աբրահամյանին, ասաց. «Դուք չեք նկատե՞լ, որ մեր ազգը գնալով դառնում է անապահով։ Այդ 2 հազար դրամներն էլ արդեն չեն փրկում։ Չի կարելի նման կերպ վարվել իր ժողովրդի հետ։ Եկեք անենք այնպես, որ հայ ազգը լավ ապրի։ Մենք այն ազգն ենք, որ պիտի լավ ապրենք։ Մենք բոլորս էլ անապահով ենք, միայն մի քանի ընտանիք է ապահով։ Ես անձամբ կխնդրեմ, որ վերանայեն այդ ապօրինի թանկացումները»։

Ակցային մասնակցում էր նաեւ դերասան Սարգիս Գրիգորյանը։ «Ես հպարտ եմ, որ Հայաստանում եմ ապրում, որ այսպիսի տղերք կան իմ ետեւում կանգնած։ Իրանք էլ (իշխանությունները-խմբ.) են հպարտ։ Ու համոզված եմ, որ հրաշալի է լինելու։ Ուղղակի ուզում եմ, որ տեսնեն՝ երիտասարդները չեն ուզում այս ամենը։ Քիչ ենք մնացել, պետք չէ, որ գնանք էստեղից»,- նշեց նա։

Այս պահին բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում շարունակվում է։

Նշենք, որ հունիսի 23-ին վաղ առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժից հետո մարդիկ կրկին հավաքվել եւ ավելի մեծ քանակությամբ շարունակում են նստացույցը Բաղրամյան պողոտայում։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ