News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում շարունակվում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերը, որոնք անհանգստացրել են Ռուսաստանին եւ առաջ բերել իրավապաշտպանների մտահոգությունը։ Այս մասին գրում է International Business Times-ի վերլուծաբան Ումբերտո Բաչչին։

 Հազարավոր մարդիկ փակել են Երեւանի հիմնական փողոցը՝ Մարշալ Բաղրամյանի պողոտան, եւ արդեն 4-րդ օրն է՝ ոստիկանության եւ իրենց միջեւ աղբամաններից պատնեշ են կառուցել, գրում է հեղինակը։

Վերլուծաբանը հիշեցնում է ցույցը ուժով ցրելու կապակցությամբ իրավապաշտպան կազմակերպությունների, մասնավորապես Human Rights Watch-ի հնչեցրած քննադատության մասին։

«Շարունակվող ցույցերն առաջ են բերել Ռուսաստանի մտահոգությունը, որը Հայաստանում ռազմաբազա ունի եւ որը նրա հիմնական առեւտրային գործընկերն ու դաշնակիցն է»,- գրում է հեղինակը։

Նրա խոսքով՝ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը հանգիստ էր. ԱԳՆ-ն Կառավարությանը կոչ արեց ցուցարարների հետ միասին ելք գտնել իրավիճակից։ «Մյուս կողմից, Կրեմլի քարոզչամեքենան մեծ աղմուկ բարձրացրեց՝ ենթադրելով, որ անկարգությունները նախաձեռնվել են ԱՄՆ-ի կողմից՝ նպատակ ունենալով հետխորհրդային այս պետությունը դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից»,- նշում է նա։

Ինչպես գրում է Բաչչին, բողոքի սկզբում պատգամավոր Իգոր Մորոզովը հայտարարել է, որ «ԱՄՆ դեսպանատունը ներգրավված է Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին»։ Այնուհետեւ կոնսպիրացիայի գաղափարը սկսեց զարգացնել ռուսական անգլիալեզու Sputnik ռադիոկայանը՝ կասկածելով, որ գնի բարձրացումը կապ ունի հայկական հիդրոկասկադը վաճառվել էր ամերիկյան ընկերությանը վաճառելու հետ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ