News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայտնի դերասան Հովհաննես Ազոյանը համաձայն է «Ոչ թալանին» նախաձեռնության Վաղինակ Շուշանյանի դիրքորոշման հետ, ով առաջարկում է ազատել Բաղրամյան պողոտան, քանի որ Սերժ Սարգսյանի առաջարկը հաղթանակ է։

Նա  իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Կարծում եմ ճիշտ որոշում է…»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարել է, որ ինչպես կորոշի հանրությունը այնպես էլ կանեն, սակայն Սերժ Սարգսյանի առաջարկը արդեն կարելի է համարել առաջին հաղթանակը, ուստի ճիշտ է համարում ազատել Բաղրամյան պողոտան։ Նրա խոսքով, մինչ այս պահը ոչ մեկին չէր հաջողվել Սերժ Սարգսյանի հետ խոսել վերջնագրերի լեզվով ու հաջողություն գրանցել։ Շուշանյանը նշել է, որ թեեւ սա իր անձնական կարծիքով հաղթանակ է, սակայն եթե հանրությունը որոշի մնալ ու շարունակել պայքարը՝ պահանջելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման չեղարկում, ապա ինքը կմնա առաջնագծում։

Առավոտից ակտիվիստները խումբ-խումբ քննարկում են երեկվա Սերժ Սարգսյանի առաջարկը։ Նրանց մի մասը կարծես հակված է շարունակել պայքարը, քանի որ իրենց պահանջները չեն կատարվել՝ կապված սակագինը բարձրացնելու որոշումը չեղարկելու եւ բռնություն գործադրած ոստիկաններին պատասխանատվության կանչելու առումով։  Մյուս մասն էլ նշում է, որ սա արդեն հաղթանակ է, քանի որ միջազգային աուդիտի արդյունքում ջրի երես դուրս կգան ՀԷՑ-ի չարաշահումները եւ արդյունքում սակագինը չի բարձրանա։

Բաղրամյան պողոտայում արդեն 7  օրն է, շարունակվում է բողոքի ակցիան։

Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով Բաղրամյան փողոցում սկսված նստացույցի 6–րդ օրը` հունիսի 27–ին, նախագահ Սերժ Սարգսյանն խորհրդակցություն է անցկացրել հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ մինչեւ ՀԷՑ–ի կողմից էլեկտրաէներգիայի թանկացման հայտի հիմնավորվածությունը ստուգող` միջազգային աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` վճարելով 6,93 դրամը։

Եթե աուդիտի արդյունքում հաստատվի թանկացման հիմնավորվածությունը, այդ պահից սպառողները կսկսեն վճարել նոր սակագնով, եթե այն անհիմն ճանաչվի, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավելի վճարված գումարը հետ գանձելու եւ թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար: Բացասական եզրակացության դեպքում, ըստ նախագահի, հնարավոր է ՀԷՑ սեփականատիրոջ փոփոխություն` չբացառելով նաեւ այն պետությանը վերադարձնելու և մրցակցային կառավարման հանձնելու տարբերակը:

Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի 6,93 դրամով բարձրացման ՀԾԿՀ-ի հունիսի 17-ին կայացրած որոշումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ