News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայում ցուցարարները այս պահին աղոթում են։

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ոստիկանական բարձրախոսով մեքենայից ցուցարարների է դիմել Հայ առաքելական եկեղեցու քահանաներից մեկը, որը մինչ այդ մասնակցում էր կենդանի պատին։

Քահանան նաեւ զգոնության, հանդարտության կոչ է արել՝ խնդրելով համբերատար լինել։

Նշենք, որ քաղաքական գործիչները եւ հայտնի անձինք այս պահին պատ են կազմել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ՝ թույլ չտալու բռնությունները։ 

Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկում ոստիկանները արգելապատնեշ են կազմել եւ թույլ չեն տալիս մարդկանց Բաղրամյան պողոտա գնալ։ Ոստիկանների եւ մարդկանց միջեւ վեճ է եղել։ 

Նշենք, որ Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարների մի մասը մերժել էր «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի՝ Ազատության հրապարակ գնալու առաջարկը եւ «Բաղրամյան, Բաղրամյան» վանկարկելով որոշել էր մնալ պողոտայում։ Մի փոքր մասն էլ ուղեւորվել էր Ազատության հրապարակ։

Վաղինակ Շուշանյանը կոչ է արել Բաղրամյան պողոտայում հավաքվածներին գալ Ազատության հրապարակ եւ այն վերածել վրանային ավանի, քանի որ պայքարի տրամաբանությունը դա է հուշում։ Նա նաեւ նշել է, թե Բաղրամյան պողոտայում սադրիչներ կան, որոնք իրենց քաղաքացիական պահանջը վերածել են քաղաքական պահանջի։ 

 
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ