News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցներից մեկը քիչ առաջ փորձել է ծաղիկներ տալ ոստիկանական արգելապատնեշում ակնգնած կարմիրբերետավորներին։

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ցուցարար մի աղջիկ մոտեցել է ոստիկաններին եւ փորձել վարդ նվիրել, սակայն ոստիկանները չեն վերցրել։ Ցուցարարները աղջկան խնդրել են հեռանալ առջեւի գծից։ Մի ցուցարար տղա եւս նման փորձ է կատարել, սակայն նրան եւս հեռացրել են։ Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վերջինիս հորդորել է նման քայլ չանել, քանի որ ոստիկանները դա կարող են որպես սադրանք ընկալել։

Այս պահին իրավիճակը Բաղրամյան պողոտայում դեռ լարված է, նստացույցը շարունակվում է։ Քաղաքական գործիչներից եւ հայտնի մարդկանցից բաղկացած պատը դեռ կանգնած է, իսկ ոստիկանների թիվը նվազեցվել է։ 

Քիչ առաջ պողոտայում է եղել նաեւ ԱԺ հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, սակայն կարճ ժամանակ անց նա հեռացել է։

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ավելի վաղ կոչ էր արել Բաղրամյան պողոտայում հավաքվածներին գալ Ազատության հրապարակ եւ այն վերածել վրանային ավանի, քանի որ պայքարի տրամաբանությունը դա է հուշում։ Նա նաեւ նշել էր, թե Բաղրամյան պողոտայում սադրիչներ կան, որոնք իրենց քաղաքացիական պահանջը վերածել են քաղաքական պահանջի։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ