News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երդվյալ Ազատամարտիկների միությունը եւ նրա ղեկավար, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը («Ծաղիկ Ռուբոն») չեն մասնակցում հոսանքի թանկացման դեմ ուղղված ակտիվիստների ցույցերին, որպեսզի ավելորդ շահարկումների տեղիք չտան:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Գեւորգյանը:

Նա նշեց, որ ողջունում է երիտասարդների պայքարը, շատ ուրախ է, որ ունենք նման պայծառ, ազնիվ երիտասարդներ: Ռուբեն Գեւորգյանը վստահ է, որ նման ոգով սոցիալական խնդիրների համար պայքարող տղերքը վաղը մյուս օրը թշնամու դեմ էլ կպայքարեն նույն ձեւ:

ԵԱՄ-ն ակցիաներին մասնակցելու որոշում չի կայացրել, բայց միության ղեկավար Ռուբեն Գեւորգյանը որեւէ խնդիր չի տեսնում, եթե իրենց անդամներից որոշները որոշեն մասնակցել բողոքի ցույցերին որպես քաղաքացի: Իսկ թե ինչու միությունը չի մասնակցում բողոքի ակցիաներին, Ռուբեն Գեւորգյանն այսպես պատճառաբանեց. «Կազմակերպության մասնակցությամբ կփչացնեինք երիտասարդների պայքարը, կարժեզրկեինք, կսկսեին քաղաքական եւ այլ ենթատեքստեր փնտրել. ես ճիշտ չեմ համարում մեր մասնակցությունը, դա այլ կերպ կդիտվեր»: Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու էիք այն ժամանակ մասնակցում Ծառուկյանի կազմակերպած հանրահավաքներին, Ռուբեն Գեւորգյանն ասաց, որ մասնակցել են  որոշ  հանգամանքներից ելնելով, բայց իրենք միշտ էլ եղել են ոչ թե եռյակի, այլ ժողովրդի կողքին: Հարցին, թե այս դեպքում էլ ժողովուրդը Բաղրամյան փողոցում է, ինչու չեք գնում այնտեղ՝ ԵԱՄ ղեկավարը կարճ պատասխանեց՝ որպեսզի չվնասենք այդտեղ ներկա ժողովրդին  եւ երիտասարդների կազմակերպված շարժմանը:

«Այստեղ պայքարի տեսակը այլ է, մղումներն էլ՝ առավել ազնիվ»,-ամփոփեց Ռուբեն Գեւորգյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ