News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երեւան քաղաքի Ազատության հրապարակի մոտակայքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հունիսի 28-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բռնություն է գործադրել Երեւան քաղաքի Ազատության հրապարակի մոտակայքում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանության ծառայող Գեւորգ Ամյանի նկատմամբ։

Քննությամբ պարզվել է քաղաքացու ինքնությունը՝ 22-ամյա Ա. Հակոբյան, ով, նախնական քննության արդյունքներով, բռունցքով 2 անգամ հարվածել է ոստիկանության ծառայողին՝ կապված վերջինիս ծառայողական պարտականությունների կատարման հետ։  

Հունիսի 29-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, եւ նույն օրը քաղաքացի Հակոբյանը ձերբակալվել է՝ նշված արարքը կատարելու կասկածանքով։

Ա.Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալ եւ ցանկություն հայտնել՝ հանրային պաշտպան ունենալու մասին։ Այսօր՝ հունիսի 29-ին, որոշում է կայացվել՝ հանրային պաշտպան ներգրավելու մասին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ ոստիկանության ծառայողին պատճառված վնասվածքի բնույթն ու աստիճանը պարզելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ