News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայի ակտիվիստները նոր նախաձեռնող խումբ ստեղծելու կարիք չեն տեսնում: Նրանք Բաղրամյան պողոտայից ժամը 17.00-ին պատրաստվում են 15-20 երիտասարդներով իրազեկման երթ անցկացնել Երեւանի փողոցներով, որից հետո կրկին կվերադառնան Բաղրամյան պողոտա: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, Բաղրամյան պողոտայում հայտարարեցին այնտեղ գտնվող ակտիվիստները (ֆոտոռեպորտաժ):

«Մեր պայքարը շարունակվում է, ինչպես շարունակվել է 7 օր: Նրանք, որոնք գնացել են Ազատության հրապարակ, թող իրենց պայքարը շարունակեն այնտեղ: Մենք պայքարն սկսել ենք այստեղ, էստեղ էլ ավարտելու ենք, մենք նույն գործն ենք անում:  Այստեղ լիդերի հարց չկա: Մենք բոլորս հասկացող գիտակից մարդիկ ենք»,-հայտարարեց ակտիվիստներից մեկը՝ հավելելով. «Մեզ աուդիտ պետք չի, այլ լիարժեք չեղարկում: Մենք շարունակելու ենք պայքարը, քանի որ մեր պայքարն արդար է»:

Ակտիվիստները նշեցին, որ մնալու են պողոտայում մինչեւ իրենց պահանջների կատարումը, իսկ այդ պահանջներեն են սակագնի բարձրացման որոշման չեղարկում եւ հունիսի 23-ին ցուցարարների դեմ բռնություն կիրառած ոստիկանների պատժում: «Այլ, այդ թվում քաղաքական պահանջներ չկան, մենք նույն բանի համար ենք պայքարում, պառակտման մասին խոսք չի կարող լինել»,-ասացին նրանք:

Միաժամանակ Ազատության հրապարակում են գտնվում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, որոնցից Վաղինակ Շուշանյանը հայտարարել է, որ իրենք կմասնակցեն միայն Ազատության հրապարակում տեղի ունենալիք միջոցառումներին, իսկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձություններից տեղյակ չեն եւ չեն մասնակցելու: 

Սպասվում է, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը ժամը 18-ին հանդես կգա հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում մնացած ակտիվիստները քննարկում էին անցկացնում, որոշելու համար իրենց հետագա քայլերը: Քանի որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը գտնվում է Ազատության հրապարակում, Բաղրամյան պողոտայում գտնվող ակտիվիստները փորձում էին հանդես գալ նոր առաջարկներով, ձեւակերպել դրանք: Քննարկվող թեմաներից մեկը նախաձեռնող նոր խումբ ձեւավորելն էր, սակայն ի վերջո որոշվեց, որ նախաձեռնող խմբի կարիք չկա, պահանջները հստակ են:

Հունիսի 22-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը: Հունիսի 28-ին ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում։ Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ