News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայում ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրենց պահանջներն ու խաղաղ մարտավարությունը չեն փոխվել։ Հայտարարությունը ամբիոնից հնչեցրեց «Ոչ թալանին» նաախձեռնության անդամ Նարեկ Այվազյանը։ (ֆոտոռեպորտաժ)

«Մենք՝ շուրջ մեկ շաբաթ Բաղրամյան պողոտայում ակցիայի մասնակիցներս հայտնում ենք, որ մեր պահանջներն ու խաղաղ մարտավարությունը չեն փոխվել»,- նշեց նա՝ ներկայացնելով երեք պահանջները՝ չեղարկել ՀԾԿՀ որոշումները, պատժել հունիսի 23-ին քաղաքացիների դեմ բռնություններ գործած անձանց, վերանայել սակագինը նվազման ուղղությամբ։

Դիմելով ցուցարարներին՝ Նարեկ Այվազյանը խնդրեց ավելի համախմբված լինել, կիրառել ուղիղ ժողովրդավարության որոշումները, խմբեր ստեղծել եւ խորհուրդներ ներկայացնել։ «Հայաստան, արի Բաղրամյան»,- ասաց նա։

Այս պահին նախաձեռնող խմբի անդամները քննարկումներ են անելու՝ պարզելու հետագա անելիքները։ 

Նշենք, որ այսօր Բաղրամյան պողոտայում անհամեմատ քիչ են ցուցարարների թիվը, քան նախորդ օրերին։ Առայժմ չկա նաեւ կենդանի պատը, հատուկենտ գործիչներ են գտնվում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։

 Հունիսի 22-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը: Հունիսի 28-ին ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

 
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ