News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայի եւ Կիեւի Մայդանի միջեւ զուգահեռներ են անցկացնում ոչ միայն ռուսական լրատվամիջոցները։ Հայաստանի  մայրաքաղաքում ընթացող ցույցերի մասին հերթական նյութը հայտնվել է Լեհական ռադիոում՝ «Հերթական գունավոր հեղափոխությու՞նը» վերնագրով։ Մյուս կողմից WNP  լեհական տնտեսական պարբերականը նշել է, որ ցույցի կազմակերպիչները ապաքաղաքական են։

«Իրավապահները փորձեցին քանդել աղբամաններից կառուցված բարիկադները, բայց ցուցարարները դա թույլ չտվեցին։ Որոշ ռուս քաղաքագետների կարծիքով՝ Հայաստանում գործը կարող է հասնել հեղաշրջման փորձերին»,-փոխանցում է ռադիոն։

WNP պարբերականը նշում է «Ոչ թալանին» շարժման ապաքաղաքական բնույթը։

«Երկուշաբթի ցույցի մասնակիցները հայտարարեցին, որ ցույցը շարունակվելու է մինչեւ իրենց պահանջների կատարումը։ Աղբամաններից կառուցված բարիկադների վրա գրված է «Ես մտադիր չեմ վճարել, իսկ դու՞» եւ «Բավակա՛ն է թալանեք ժողովրդին»։

Շաբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանը չբացառեց ՀԷՑ-ը պետությանը վերադարձնելու հնարավորությունը։ Սակայն երկուշաբթի ՀԷՑ-ի մայր ընկերությունը՝ ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ն, ընդգծեց, որ չի պլանավորում վաճառել իր հայկական դուստր ձեռնարկությունը եւ այդ հարցով որեւէ բանակցություն չի վարում»,- նշում է թերթը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ