News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ԱՄՀ-ի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Մասուդ Ահմեդի՝ Երեւանի Առաջնորդների դպրոցում ունեցած ելույթից հատվածներ, որոնք հրապարակվել են Հիմնադրամի կայքում:

Դիտարկենք արտաքին միջավայրը, որին ներկայում բախվում է Հայաստանը, եւ, առաջին հերթին, շեշտը դնենք առեւտրային հիմնական գործընկերների վրա: Ռուսաստանի պարագայում կանխատեսումները 2015 թվականին 3.5%-ի չափով անկում են մատնանշում, հաջորդ տարվա համար աճի բացակայություն եւ մինչեւ 1.5%-ի չափով աճի վերականգնում՝ միջնաժամկետ հեռանկարում: Ռուսական իշխանություններն ավելի լավատեսական տարբերակ են դիտարկում՝ միջնաժամկետ հեռանկարում 3% աճով:

Ինչ վերաբերում է Եվրոպային. այստեղ նույնպես առաջիկա երկու տարիներին եւ միջնաժամկետ հեռանկարում աճը համեստ է լինելու՝ շուրջ 2%: Չինաստանն ու զարգացող շուկաներ ունեցող այլ երկրների կարեւոր են Հայաստանի ապրանքային արտահանման համար՝ մետաղների եւ օգտակար հանածոների արտահանման մասով: Այդ երկրներում, ինչպես սպասվում է, 2015-2016 թվականներին աճը դանդաղելու է:

Այս համատեքստում Հայաստանի տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, բավական դանդաղ տեմպերով կաճի առաջիկա մի քանի տարիներին: Դա կդժվարացնի աշխատատեղերի ստեղծման գործը, կենսամակարդակի բարձրացումն ու պարտքերի կրճատումը: Հզոր բարեփոխումներ են անհրաժեշտ՝ հայկական տնտեսությունն ավելի բաց, արդյունավետ, դինամիկ, տարածաշրջանային եւ գլոբալ տնտեսությունների հետ կապված դարձնելու համար:

Դիտարկենք աշխարհաքաղաքական լանդշաֆտը: Հարավային Կովկասը շարունակում է զգալի լարվածությամբ տարածաշրջան մնալ: Այս դեպքում նկատի ունեմ Ղարաբաղյան հակամարտությունը, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները, Վրաստանի եւ Ռուսաստանի լարված հարաբերությունները, Իրանի հետ միջազգային հանրության հարաբերությունները: Այս լարվածությունն ազդում է տարածաշրջանի հանդեպ հետաքրքրության եւ ներդրումների վրա:

Մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանը, մեծ են: Դրանք ընթացիկ աշխարհաքաղաքական եւ աշխարհագրական մարտահրավերներ են: Հայաստանը փոքր, դեպի ծով ելք չունեցող երկիր է բարդ տարածաշրջանում: Հեռանկարը բավական բարդ է: Հայաստանի վաղեմի գործընկեր Ռուսաստանին դանդաղ աճի երկարատեւ ժամանակաշրջան է սպասվում, ինչպես եւ Եվրոպային ու Չինաստանին՝ վերջին տասնամյակի գործընկերներին: Հայաստանի համար դանդաղ տեմպը բավարար չէ: Դա բավարար չէ նոր աշխատատեղեր ստեղծելու, արտագաղթը կանգնեցնելու կամ կենսամակարդակը բարձրացնելու համար:

Քաղաքական եւ տնտեսական հարցերում լավ կրթված, լավ տեղեկացված եւ հավատարիմ մարդիկ են հարկավոր: Ղեկավարությունը պետք է բաց լինի նոր գաղափարների համար, նպաստի նորարարություններին եւ նորովի աշխատի՝ խնդիրների լուծման եւ հնարավորությունների օգտագործման համար:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներկա առաջնորդներին. մեծ եւ վճռական քայլեր են անհրաժեշտ, որպեսզի առողջ մակրոտնտեսական ցուցանիշների հիման վրա հնարավոր լինի բիզնես-միջավայր կառուցել, տնտեսությունը բաց դարձնել եւ այն ավելի շատ ինտեգրել տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ