News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայկական շուկայում 10 տարվա աշխատանքի ընթացքում երբեք կանգ չի առել։ Այս մասին հուլիսի 1-ին՝ ընկերության 10-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողներին հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս տարիների ընթացքում  կարեւոր են եղել մեր ներդրումները, վճարված հարկերը։ Բայց կարեւոր են նաեւ բիզնեսի եւ հասարակության հարաբերությունները։ Պատասխանատվության, պատրաստակամության եւ թափանցիկության վրա հիմնված իրական համագործակցությունը ավելին է, քան բիզնես-սպառող հարաբերությունները։ Եվ մենք միշտ պատրաստ ենք եղել ուրիշների հետ կիսել մեր կառավարման մոդելները՝ հանուն մեր երկրի զարգացման»,- հայտարարեց Յիրիկյանը։

Ներկայումս «Վիվասել-ՄՏՍ»-ը Հայաստանում զբաղեցնում է հեռահաղորդակցման շուկայի 60 տոկոսից ավելին, ինչը նշանակում է 2 մլն բաժանորդ։ Ընկերությունն ունի 92 սպասարկման կենտրոն, որոնցից 2-ը՝ շուրջօրյա։ Ընկերությունը 196 երկրներում ռոումինգ ծառայություն է մատուցում։

«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր ընտանիքի 1400 անդամներին, առանց որոնց մենք երբեք չէինք լինի այն, ինչ որ կանք։ Բառերը բավական չեն նրանց մեր երախտիքը հայտնելու համար։

Սկզբում հանրապետությունում կար մասնագետների պակաս։ Եվ ընկերությունը կանգնած էր երկընտրանքի առջեւ՝ կամ հրավիրել մասնագետներ արտասահմանից կամ ուսուցանել երիտասարդ սերնդին։ Եվ իհարկե մենք ընտրեցինք երկրորդը։ Հիմա մեր աշխատակիցների միջին տարիքը 34 տարեկանն է։ Առաջ ավելի երիտասարդ էր այդ շեմը՝ 23-24։ Մենք ինքներս ամեն օր, ամեն ժամ ինչ-որ նոր բան էինք սովորում։ Եվ չափազանցություն չի լինի ասելը, որ այս 10 տարվա ընթացքում մենք 50 տարվա փորձ ենք կուտակել»,- հայտարարել է Յրիկյանը։

2005թ-ից սկսած՝ ընկերության կապիտալ ներդրումները գերազանցել են 182 մլրդ դրամը։  Շահույթը կազմել է 675.4 մլրդ դրամ։ Ընկերությունը 188.2 մլրդ դրամ հարկ է վճարել։ Աշխատավարձերի ֆոնդին ընկերությունը հատկացրել է 66 մլրդ դրամ, իսկ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի համար՝ 28.9 մլրդ դրամ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ