News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեւան քաղաքի բնակչուհի Ելենա Ա.-ն դիմել է NEWS.am-ի խմբագրությունում՝ բողոքելով ոստիկանների գործողությունների դեմ:

Ելենայի պատմությունը սկսվել է մի քանի տարի առաջ, սակայն Ոստիկանություն ուղարկված բազմաթիվ դիմումները դեռեւս ցանկալի արդյունք չեն տվել: Ելենան չնայած Հայաստանի քաղաքացի է, սակայն ծնողների հետ Սեւանում բնակություն է հաստատել 1990 թվականին Բաքվից փոխադրվելուց հետո՝ այնտեղ թողնելով ամբողջ անշարժ գույքը:

Մասնագիտության լեզբաբան Ելենան ասում է՝ Հայաստան փոխադրվելուց հետո, հանրապետությունում գոյություն ունեցող գործազրկության խնդիրների պատճառով, չի կարողացել գործի անցնել: Առողջական բազմաթիվ խնդիրների ունի, եւ դեղորայքի ստանալու համար դիմել է Սեւանի պոլիկլինիկա: Բայց այստեղ այնքան էլ մեծ ուրախությամբ չեն ընդունել կնոջը: 2013 թվականի մայիսի 15-ին հերթական անգամ դիմելիս հրաժարվել են նրան դեղորայք տալ՝ չնայած գրավոր կարգադրության առկայությանը: Ելենայի խոսքով՝ հիմնական կոնֆլիկտը պոլիկլինիկայի տնօրեն Հասմիկ Ղազարյանի հետ է եղել: Վիճաբանությունից հետո վերջինը ոստիկանություն է կանչել:

Ժամանակ իրավապահներն այցելուների եւ անցորդների աչքի առջեւ Ելենային ուժով դուրս են բերել պոլիկլինիկայից: Ընդ որում, տուժել է ոչ միայն կնոջ ինքնասիրությունը, այլեւ ձեռքն ու հագուստը: Իրավապահները կնոջը ոչ թե ոստիկանության բաժանմունք, այլ Սեւանի հոգեբուժարան են տարել: Իրենց գործողությունները ոստիկանները մեկնաբանել են այսպես. տնօրենն է այդպես ասել: Հոգեբուժարանում զարմացել են ու բաց թողել Ելենային:

Կինը դիմել է ոստիկանություն: Տեղում բանավոր ներողություն են խնդրել: Սակայն Ելենային ներողությունը չի բավարարում, եւ կինը պահանջում է պատժել մեղավորներին: Երկու տարվա ընթացքում նա հասցրել է դիմել ոստիկանության կենտրոնական ապարատին, որտեղից էլ պատասխան է ստացել, որ իրավապահների գործողություններում մեղավորություն չկա: Համառորեն հանդիպում խնդրելով գնդապետ Հակոբյանի հետ, որի ստորագրությունն է եղել «հրաժարվելու» մասին փաստաթղթի տակ, Ելենան պարզել է, որ նա ընդհանրապես ծանոթ չէ իր գործին:

Կնոջ խոսքով՝ քանի որ հայերեն չգիտի, իր ցուցմունքները կարող էին պարզապես սխալ գրառել կամ կեղծել:

Հիմա Ելենան պատրաստվում է դիմել Հատուկ քննչական ծառայություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ