News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գիտնականները հայտարարել են, որ բիսեքսուալ կողմնորոշում ունեցող տղամարդիկ եւ կանայք առանձնանում են շատ վատ առողջությամբ եւ կյանքից բավարարվածության ցածր մակարդակով:

Հետազոտողները հարցում են անցկացրել ավանդական սեռական կողմնորոշում ունեցող 405.145 մարդկանց եւ սեռական փոքրամասնության 10.128 ներկայացուցչի՝ գեյերի, լեսբուհիների եւ բիսեքսուալների շրջանում: Նրանց խնդրել են պատասխանել կրթության, եկամտի, կյանքից բավարարվածության, ինչպես նաեւ առողջական վիճակի մասին հարցերի:

Ըստ Gazeta-ի, արդյունքները ցույց են տվել, որ ամենավատ առողջությունն ունեն բիսեքսուալ կողմնորոշմամբ տղամարդիկ եւ կանայք: Բացի այդ, պարզվել է, որ նրանք ավելի հաճախ են ծխում, հազվադեպ են բարձրագույն կրթություն ստանում եւ ավելի քիչ դրամ են վաստակում, քան այլ խմբերի ներկայացուցիչները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ