News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիոնի հայ երիտասարդությունն այսօր՝ հուլիսի 1-ին, հավաքվել է Լիոնի ՀՀ Հյուպատոսության առաջ իր աջակցությունը հայտնելու Երեւանում ընթացող բողոքի ակցիաներին:

Նրանք կոչով դիմել են ցուցարարներին, որտեղ ասվում է.

«Լիոնի հայ երիտասարդությունն այսօր՝ հուլիսի 1-ին, հավաքվել է Լիոնի ՀՀ Հյուպատոսության առաջ, ցանկանալով սատարել ձեզ եւ հայտնել, որ մենք ձեզ հետ ենք, ձեզ հետ ենք օր ու գիշեր ֆեյսբուքյան մեր էջերում, ձեզ հետ ենք գիշերները լրատվական ուղիղ թողարկումներում, ձեզ հետ ենք`պահ-պահ մոռանալով, որ մենք Հայաստանում չենք, մոռանալով մեր այլ հոգսերը եւ ապրելով միայն այն իրադարձություններով, որոնք կատարվում են մեր երկրում: Ոգեշնչվում ենք ձեզ հետ միասին, հուսադրվում ենք ձեզ հետ միասին, տագնապում, ցավում, հուսահատվում եւ ուրախանում ձեզ հետ եւ ձեր հաղթանակներով:

Հավատացեք, դուք արդեն արել եք ամենադժվար քայլը, մի հուսահատվեք, սա սկիզբն է մի մեծ պայքարի հանուն արդարության եւ արժանապատիվ կյանքի, որոնք երբեք հեշտությամբ ոչ-ոքի չեն մատուցվում: Այս պայքարը պետք է շարունակական լինի, ամեն օր, ամեն ժամ, լինի դա փողոցում, աշխատավայրում, ուսումնական հաստատությունում:

Իսկ ՀՀ իշխանություններին ուղղակի շնորհավորում ենք հերթական խայտառակ պարտության համար: Այն ամենը, ինչ բացահայտվեց, նրանց հերթական թալանչիական եւ բռնապետական գործունեության մի մասն էր: Միթե այս օրերի ընթացքում կրկին եւ կրկին չհասկացան, որ ազգն իրենց ատում է, ծաղրում եւ անիծում:

Կրկին անգամ շնորհակալություն ենք հայտնում ՀՀ հպարտ եւ խիզախ ցուցարարներին ու լրագրողներին իրենց սեփական հույսից ու լույսից մեզ բաժին հանելու համար:

Մենք ձեզ հետ ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ