News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օրեր առաջ Սիրիայի քրդաբնակ Քոբանի ներխուժած իսլամիստ ահաբեկիչները կոտորել են 233 խաղաղ բնակչի։ Այս մասին հայտնել է Սիրիայի քրդերի պաշտպանական կառույց YPG-ի (Ժողովրդի պաշտպանության ուժեր)  մամուլի կենտրոնը։

YPG-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ հունիսի 25-ի վաղ առավոտյան 80-ից 100 ահաբեկիչ Քոբանիի հարավային մասով փոքր խմբերով մտել են եւ մի այլ վայրում միավորվել եւ ներխուժել Քոբանի՝ սկսելով խաղաղ բնակչության կոտորած։

«Իսլամական պետության ահաբեկիչների որոշ խմբեր մտել են Թուրքիայից։ Այդ ամենին վկա բազմաթիվ ականատեսներ կան։

YPG-ի իրականացրած գործողության արդյունքում Քոբանի մտած գրեթե բոլոր ահաբեկիչները սպանվել են, 7-ը՝ փախել Թուրքիա, 8-ը՝ հեռացել Քոբանիի հարավ, իսկ մեկն էլ գերի է ընկել։

Կոտորածի հետեւանքով Բերխբոթան գյուղում սպանվել է 23 եւ Քոբանիում՝ 210 խաղաղ բնակիչ։ 273-ն էլ վիրավորված տեղափոխվել են հիվանդանոցներ։ Իսլամիստների դեմ գործողության ժամանակ մահացել է YPG-ի 23 զինյալ»,-նշվել է հայտարարության մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ