News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քննությունը պահանջել է երկարաձգել «Բաշնեֆտ»-ի գործով ֆիգուրանտ Լեւոն Հայրապետյանի կալանքը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը։ «Միջնորդության հարցը կքննվի հուլիսի 3-ին Մոսկվայի քաղաքային դատարանում»,-ասել է պաշտպանը։

Ավելի վաղ Հայրապետյանի փաստաբանը բողոքարկել էր տնային կալանքը եւ դատարանին խնդրել խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սակայն դատարանը մերժել  էր բողոքը։

Նշենք, որ քննությունը գործարար Հայրապետյանին մեղադրում է 2009 թ. ապրիլին Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտը» «Սիստեմա»-ին վաճառելու գործարքին մասնակցություն ունենալու մեջ, որը վերջինս գլխավորել էր երեք տարի: Դատական գործընթացի արդյունքում «Բաշնեֆտ»-ը վերադարձվել է պետությանը։ 

Ըստ քննության` Հայրապետյանն ունի երկքաղաքացիություն եւ անշարժ գույք արտասահմանում, մասնավորապես վերջին ժամանակներս նա ապրում էր Մոնակոյում։ Հենց այս հանգամանքով է քննությունը հիմնավորել նրանբ մեկուսարանում պահելու անհրաժեշտությունը։  Հոկտեմբերի սկզբին գործարարին տնային կալանքի տակ էին վերցրել։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստուգում են գործարարի մահվան մեջ թույնի առկայությունը
Փաստաբանները հույս ունեն, որ քննությունը կպարզի պարոն Հայրապետյանի թունավորման հանգամանքները, ինչի մասին մահվան նախօրեին հայտնել էր եղբորը…
Լեւոն Հայրապետյանին կհուղարկավորեն Մոսկվայի հայկական գերեզմանատանը
Հայ գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին Մոսկվայի Հայկական եկեղեցում…
Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազոր․ Փրկվել է Լեւոն Հայրապետյանի կյանքը
Նա ուներ շաքարախտ ու վերջերս վիրահատության էր ենթարկվել․․․
Հայրապետյանին տեղափոխել են այլ կալանավայր. իրավապաշտպանն ահազանգում է սարսափելի պայմանների մասին
Սարսափելի պայմաններում նստած է ինքը Մորդովիայում...
ՀՀ օմբուդսմենը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Հայրապետյանի հարցը. խոսնակ
Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ եւս…
Լեւոն Հայրապետյանի համար շարունակական ցույցեր եւ նստացույցեր են լինելու. իրավապաշտպան
Պետական պատվեր է...
Ամենաշատ