News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Բաղրամյանում ցուցարարների կողմից իր հանդեպ նման վերաբերմունքն այսպես է մեկնաբանում. ակտիվիստները հոգեպես պատրաստ չեն ազատ մտքին: Այս մասին այսօր` հուլիսի 2-ին,  լրագրողներին ասաց ԱԻՄ առաջնորդը` մեկնաբանելով Բաղրամյան պողոտայում ցուցարարների «անհյուրընկալ» վերաբերմունքն իր հանդեպ:

«Ես հասկանում եմ, որ եթե մարդիկ հոգեպես պատրաստ չեն ազատության, ազատ մտքին եւ ծառայում են նույն բռնապետությանը, ԿԳԲ-ական խմբին, նույն Սերժ Սարգսյանին, այսպես են վարվում, բայց այս մարդկանց ես չպետք է կոպտեմ, վիրավորեմ: Ես աստիճանաբար պետք է բերեմ ճիշտ ճանապահի»,- հայտարարեց ԱԻՄ առաջնորդը:

Պարույր Հայրիկյանն ու նրա համակիրներն իջեցրել են Հայաստանի եւ ԵՄ դրոշները, բայց չեն հեռացրել Բաղրամյան պողոտայից:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Հայրիկյանի համակիրների եւ ցուցարների միջեւ վիճաբանություն եւ քաշքշոց տեղի ունեցավ, որի ընթացքում ցուցարաները պատռեցին ԵՄ դրոշը` գոռալով, որ «Բաղրամյանը մայդան չէ, մի ասոցացրեք դրա հետ»:

Նշենք, որ Հայրիկյանն իր հետ հայտարարություն էր բերել, որում, մասնավորապես, ասվում էր, որ վերջերս որոշ ռուսական լրատվամիջոցներ լուրեր են տարածում, որ Բաղրամյանի ցուցարաները, իբր, ստիպել են իջեցնել Եվրամիության դրոշները եւ այդ սուտը մեկ նպատակ ունի` Հայաստանը նախատրամադրել քաղաքակիրթ աշխարհի դեմ, այսինքն՝ մեկուսացնել Հայաստանը:

«Մինչդեռ ամեն մարդ այսօր իր վերջին հույսը կապում է եվրոպական քաղաքակրթության, մասնավորապես՝ ՄԻԵԴ-ի հետ: Հայաստանը պիտի քաղաքակիրթ աշխարհի մաս կազմի: Հայաստանի անկախության գաղափարը շահարկելով` նրա մեկուսացմանը զսպողներն ակամա նպաստում են Հայաստանը որպես պետություն ոչնչացնելուն»,- գրված էր հայտարարությունում:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին, հունիսի 17-ին, ՀԾԿՀ նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ Էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց, 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունն առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

Լուսանկարները Արսեն Սարգսյանի/NEWS.am

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ