News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի շարժումը թեմատիկ առումով սոցիալական էր, բայց բնույթով՝ քաղաքական, իսկ այն առաջնորդում էին քաղաքացիական ուժերը: Այս մասին հուլիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ տեխնոլգիաների տեսանկյունից եղել են գունավոր գործընթացների տեխնոլոգիաները: «Իմ կարծիքով ինչ-որ պահից իշխանությունները փորձեցին օգտվել իրավիճակից՝ բանակցային ռեսուրսը արտաքին աշխարհի՝ մասնավորապես Ռուսաստանի  հետ շփվելուն ուղղելու  նպատակով, որպեսզի ցույց տան որ Հայաստանում ակտիվ ուժեր կան: Դրանից իհարկե չի հետեւում, որ նախաձեռնող խումբը ամենասկզբից համաձայնության էր եկել իշխանությունների հետ: Սակայն ամեն դեպքում իշխանությունները որոշ դիվիդենտներ ստացան: Ռուսաստանը ակնհայտ զիջումների գնաց. հայկական կողմից հանձնեց Պերմյակովի գործը եւ վարկ տրամադրեց Հայաստանին: Սակայն, կրկնում եմ, դա չի նշանակում, որ եղել է կանխամտածված խաղ»,-եզրափակեց Վիգեն Հակոբյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ