Եգիպտոսի Սինայի թերակղզու հյուսիսում, որտեղ ուժայինները հակաահաբեկչական գործողություն են իրականացնում իսլամիստ ահաբեկիչների դեմ, հրետակոծության հետեւանքով զոհվել են կինն ու երկու երեխաները:
Ականն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են կինն ու իր երկու երեխաները, հաղորդում է «Ֆրանս Փրեսը»՝ վկայակոչելով Եգիպտոսի իրավապահ մարմինների եւ բժշկական ծառայությունների աղբյուրը:
Ըստ այդմ, միջադեպի շրջանում մարտ է ընթացել «Իսլամական պետության» գրոհայինների հետ: Դեռեւս անհայտ է, թե հատկապես որ կողմն է գնդակոծել բնակելի տունը: