News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ նստացույց անող քաղաքացիներն այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 23:04-ին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի պահանջով անջատեցին Բաղրամյան պողոտայում միացրած բարձրախոսները:

Վալերի Օսիպյանը ժամը 23:00-ից կարճ ժամանակ անց մոտեցավ ցուցարարներին՝ բարկացած արձանագրելով, որ 23:00-ն արդեն անցել է, եւ բարձրախոսները դեռեւս անջատված չեն:

«Տպավորություն է, որ այստեղ ամեն ինչ արվում է՝ ոստիկանության հետ բախում ստեղծելու համար: Ամեն անգամ, մինչեւ չենք մոտենում, բարձրախոսները չեն անջատվում»,- ասաց Օսիպյանը: Նրա հորդորից անմիջապես հետո ցուցարարներն անջատեցին բարձրախոսները՝ արդարանալով, որ չեն նկատել, թե ինչպես է անցել ժամանակը:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։

Այս ընթացքում Բաղրամյանում երաժշտություն է հնչում բարձրախոսներից, առանձին դեպքերում երգում եւ պարում են նաեւ հենց նստացույց անողները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ