News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի Բաղրամյան պողոտայում այս պահին  ընթանում է հեղինակային երգիչ Էդուարդ Զորիկյանի համերգը:

Հեղինակային երգիչը համերգի մեկնարկին կարդաց իր իսկ գրած հեքիաթը, որի գլխավոր հերոսներն էին ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Բիբինը եւ ՀՀ նախագահը: Հեքիաթն այն մասին էր, թե ինչպես են իրենց «գրպանները լցնելու համար» որոշում բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը եւ «ամբողջ բեռը դնում ժողովրդի ուսերին»: Այնուհետեւ ժողովուրդը իր բողոքի ձայնն է բարձրացնում.  լինում են բողոքի երթեր, հանրահավաքներ եւ նստացույց Բաղրամյան պողոտայում, որը շարունակվում է մինչ օրս:

NEWS.am-ի հետ զրույցում Զորիկյանը նշեց, որ այս համերգով աջակցում է նստացույց անողներին. «Նրանք ինձ առաջարկեցին համերգ տալ այստեղ, ես էլ չմերժեցի, սիրով ընդունեցի»:

Նշենք, որ համերգի ընթացքում հեղինակային երգիչը երգ նվիրեց այն երիտասարդներին, որոնք արդեն 14 օր է Բաղրամյան պողոտայում նստացույց են անում եւ պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման չեղարկման համար:

Նշենք, որ Բաղրամյան պողոտան այսօր մարդաշատ չէ: Պողոտայում վիճակը խաղաղ է:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։

Հավելենք նաեւ, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ Էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունն առաջարկել էր էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժ-ը թանկացնել 17 դրամով:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ