Փրկարար ծառայությունում հուլիսի 5-ին ժամը 21:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հայոց ցեղասպանության թանգարանի հարեւանությամբ գտնվող անտառում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը տեսանելի է քաղաքի տարբեր ծայրամասերից: Ժամանել են 80-ից ավելի հրշեջներ, տասից ավելի մարտական հաշվարկներ: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:
Shamshyan.com-ն էլ հայտնում է, թե կրակի տարածման դեմ պայքարում էին նաեւ քաղաքացիներն ու նշված հատվածում ծառայություն կատարող անվտանգության աշխատակիցները:
Կրակն արագորեն վարկյան տարածվում էր եւ հրշեջներն ու քաղաքացիները մեծ դժվարությամբ էին կարողանում դրա դեմն առնել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.37-ին, մարվել՝ 23.01-ին: Այրվել է մոտ 15 հա բուսածածկ տարածք:
Ժամը 23.40-ից դեպքի վայրում մեկ մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն: