ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում ստորջրյա ձկնորսության ժամանակ ձկնորսներից մեկը որսատեգով պատահաբար կրակել է ընկերոջ գլխին, գրում է New York Daily News-ը։
24-ամյա Դեյլ Բարթաշը կրակոցից հետո ընկերոջը դուրս է հանել ջրից եւ օգնություն կանչել։ 21-ամյա Դերոդ Դիթմարը հոսպիտալացվել է։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, գրում է Gazeta-ն։
Ոստիկանները նշել են, որ դայվերին քրեական մեղադրանք չի ներկայացվի։