News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արաբկիրի ոստիկանության բաժին բերման ենթարկվածներին այցելած ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը վատ ինքնազգացողության պատճառով տեղափոխվել է հիվանդանոց։ Փաշինյանը վստահ է, որ Բաղրամյան պողոտան այսօր՝ հուլիսի 6-ին, ցուցարարներից ազատվել է Բաղրամյան 26-ի հրահանգով։ Նա վստահեցրեց, որ ցուցարարները բռնի կերպով են բերման ենթարկվել, ինչն, ըստ նրա, դատապարտելի արարք է։

«Այս երկրում բոլոր հրահանգները Բաղրամյան 26-ից են գալիս։ Բոլորս ականատես եղանք որ ցուցարարները բռնի կերպով են բերման ենթարկվել։ Ես միշտ դատապարտում եմ բռնությունը»,- ասաց Փաշինյանը։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Դավիթ Սանասարյանն ուղեղի ցնցում է ստացել:

Ընդդիմադիր գործիչը նշեց, որ Արաբկիրի ոստիկանության բաժին բերման են ենթարկվել 20 ցուցարար, որոնց նկատմամբ վարչական վարույթ չի հարուցվի, միայն կարձանագրվի բերման ենթարկվելու փաստը։

Հայտնի է, որ Արաբկիրի բաժնում շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել 3 ցուցարարի։

Հիշեցնենք, որ ոստիկանությունն այսօր՝ հուլիսի 6-ին, հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է այսօր բացել Բաղրամյան պողոտան: Ցուցարարներին ժամանակ էր տրվել մինչեւ 12:30-ը ինքնուրույն բացել պողոտան: Չնայած ոստիկանության հորդորներին՝ ցուցարարները նստել էին փողոցում եւ շարունակում էին նստացույցը: Ոստիկանական ուժերի թիվը Բաղրամյան պողոտայում 13:00-ի սահմանում կտրուկ ավելացավ, նրանք պողոտայում նստած ցուցարարների մեծ մասին ոտքերից բռնած, գրկած վիճակում բերման ենթարկեցին, մյուս մասին շղթա կազմած հեռացրին դեպի մայթ: Գործողության ընթացքում բերման ենթարկվեց 46 քաղաքացի: Այս պահին Բաղրամյան պողոտան բաց է, երթեւեկությունը վերականգնվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ