News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արաբկիրի ոստիկանության բաժին բերման ենթարկված նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սամվել Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ թե Դավիթը, թե Գարեգինը եկել, հետազոտվել են, որեւէ բան չի հայտնաբերվել, երկուս վիճակն էլ լավ է, գնացել են տուն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արաբկիրի ոստիկանության բաժին բերման ենթարկվածներին այցելած ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը վատ ինքնազգացողության պատճառով տեղափոխվել է հիվանդանոց։  «Այս երկրում բոլոր հրահանգները Բաղրամյան 26-ից են գալիս։ Բոլորս ականատես եղանք որ ցուցարարները բռնի կերպով են բերման ենթարկվել։ Ես միշտ դատապարտում եմ բռնությունը»,- ասաց Փաշինյանը։ Ըստ տարածված տեղեկությունների՝ Դավիթ Սանասարյանն ուղեղի ցնցում էր ստացել: Հայտնի է, որ Արաբկիրի բաժնում շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել 3 ցուցարարի։

Ավելի ուշ Դավիթ Սանասարյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան ես լավ եմ...

Եկել եմ շորերս փոխելու և 19.00-ին լինելու եմ Ազատության հրապարակում...

Իշխանությունները սկսեցին շախմատային մի պարտիա, որտեղ խաղադրույք են արել իրենց ողջ քաղքական ռեսուրսը, քաղաքացիները խաղադրույք են արել իրենց կամքը, վստահությունը, սերը Հայաստանի հանդեպ, անվախությունն ու անկոտրում նվիրումը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ