Ազատության հրապարակում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման նստացույցի մասնակիցներից մեկը կարել է բերանը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին այս պահին Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող ցուցարարները։
Բողոքի այդ ծայրահեղ ձեւին դիմած ցուցարարը միջին տարիքի տղամարդ է՝ Հովհաննես անունով։ Նա այդկերպ իր ձայնն է բարձրացրել ընդդեմ ապօրինությունների։
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հուլիսի 6-ին, ոստիկանությունը ցրել է Բաղրամյան պողոտան երկու շաբաթ փակ պահած ցուցարարներին, որոնք տեղափոխվել էին Ազատության հրապարակ։ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է բացել Բաղրամյան պողոտան: Ցուցարարներին ժամանակ էր տրվել մինչեւ 12:30-ը ինքնուրույն բացել պողոտան: Չնայած ոստիկանության հորդորներին՝ ցուցարարները նստել էին փողոցում եւ շարունակում էին նստացույցը:
Ոստիկանական ուժերի թիվը Բաղրամյան պողոտայում 13:00-ի սահմանում կտրուկ ավելացավ, նրանք պողոտայում նստած ցուցարարների մեծ մասին ոտքերից բռնած, գրկած վիճակում բերման ենթարկեցին, մյուս մասին շղթա կազմած հեռացրին դեպի մայթ: Գործողության ընթացքում բերման ենթարկվեց 46 քաղաքացի: Այս պահին Բաղրամյան պողոտան բաց է, երթեւեկությունը վերականգնվել է: