News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 7-ին Ազգային ժողովում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մարշալովին:

Գալուստ Սահակյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ: ԱԺ նախագահն ընդգծել է, որ խորհրդարանը մշտապես համագործակցում է դեսպանատների հետ, բարձր գնահատում նրանց դերը բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման գործում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ փոխգործակցության զարգացումը հատկապես մշակութային եւ տնտեսական ոլորտներում:

Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մարշալովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը` զարգացնելու եւ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են խորհրդարանականների փոխայցերը, քննարկել առաջիկայում նոր ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը, անդրադարձել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ