News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այս շարժման մեծ ձեռքբերումն այն էր, որ երիտասարդները վերականգնեցին մարդկանց հույսը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը: Նրա խոսքով, եթե ցանկանում ենք երկրում ինչ-որ բան փոխել, պետք է կարողանանք արժեհամակարգային վերափոխում անել, քանի որ սոցիալական խնդիրները մեծ արժեհամակարգի շեղումների արդյունք են:

«Սոցիալական խնդիրներն ինձ այդքան էլ չեն հուզել, որովհետև թանկացումներ անընդհատ էլ եղել են, և հասարակությունն այդքան էլ չի ընդվզել, և ես գիտեի, որ սոցիալական ուղղությամբ որ գնաս, արդյունքը քիչ է լինելու: Եթե հոսանքը չթանկացնեին՝ ոչ ոք չէր ակտիվանա»,-ասել է նա:

Պեպանյանը նշել է, որ ճիշտ չէ, երբ որեւէ քաղաքացիական շարջում հաջողություն գրանցելուց հետո հայտարարում է, թե իրենք հաղթել են, քանի որ դա նպաստում է, որ իշխանությունը մտածի, թե ինքը պարտվել է։ «Եթե մեկը հաղթում է, մյուսը՝ պարտվում, այդտեղ արդեն թշնամական հարաբերություններ են սկսվում։ Ցուցարարները, ժողովուրդը պետք է շնորհակալություն հայտնի նման դեպքերում իշխանությանը՝ իրենց ընդառաջ գալու համար: Սոցիալական շարժումը կոնկրետ խնդիր է դնում իր առաջ և այս դեպքում կենացմահու խնդիր չկա, պարտվող, հաղթող չկա, պարզապես իշխանություններին պետք է համոզեք, որ սա անեն: Եթե ձեզ հաջողվի համոզեք, դուք ոչ թե պետք է շուռ  գաք և ասեք, որ մենք հաղթեցինք, այլ պետք է ասեք մեր իշխանությունները լսեցին և կատարեցին մեր պահանջը և որոշակի շնորհակալություն հայտնենք, որ բարի կամ դրսևորեցին»,-ընդգծել է վերլուծաբանը:

Նա հատուկ ուշադրություն է դարձրել ցուցարարների վերաբերմունքին, նշելով. «Մարդիկ գնացին Բաղրամյան պողոտա և առանց որևէ հրահանգի, առանց որևէ ծրագրի՝ սկսեցին իրար հանդեպ այլ վերաբերմունք դրսևորել՝ իրար հասնել, օգնել, սատարել: Քաղաքում չէի, բայց ուշադիր հետևում էի մարդկանց վերաբերմունքին: Եվ ովքեր սկզբում չէին գնում Բաղրամյան պողոտա, սկսեցին վերափոխվել, հավատ ունենալ, որ իրենք կարող են երկիրը վերափոխել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ