News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 7-ին հանդիպել է հարկային ոլորտի պատասխանատուներին եւ նրանց ներկայացրել համակարգի կառուցվածքային բարեփոխումները:

Վարչապետը բարձր է գնահատել հարկային ծառայության վերջին տարիների աշխատանքը՝ շնորհակալություն հայտնելով կառույցի աշխատակիցներին՝  ծառայության նախկին պետ Արտակ Բալայանի գլխավորությամբ:

Իր խոսքում շնորհակալություն հայտնելով աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար՝ Արտակ Բալայանը համակարգի ձեռքբերումների շարքում առանձնացրել է հատկապես այն, որ հարկային ոլորտում նվազագույնի են հասցվել ստվերային երեւույթները: Նա շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին եւ վարչապետին այս տարիների ընթացքում իր հանդեպ ցուցաբերած վստահության եւ կառույցին աջակցելու համար:

Վարչապետը, հարկերի հավաքման լիազորությունները ֆինանսների նախարարությանը փոխանցելու կապակցությամբ, շնորհավորել է ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանին՝ համոզմունք հայտնելով, որ այդ բարեփոխումը բարձրացնելու է համակարգի արդյունավետությունը՝ չխոչընդոտելով հարկային ոլորտի հիմնական գործառույթների իրականացմանը:

Ս. Թեւոսյանը վստահեցրել է, որ կանի հնարավորին ամեն ինչ՝ համար, իսկ տարիների իր փորձը հնարավորություն է տալու նոր աշխատակիցների հետ միասին իրականացնել արդյունավետ  աշխատանք:

Անդրադառնալով պետական կառավարման համակարգի կառուցվածքային բարեփոխումներին՝ Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ դրանք միտված են բարձրացնելու համակարգի գործունակության արդյունավետությունը: «Տարիների ընթացքում մենք պետք է պետական կառավարման համակարգը հասցնենք այնպիսի աստիճանի, որը բխում է հանրապետության զարգացման պահանջներից: Մենք պետք է համարձակություն ունենանք խոստովանելու, որ գործող համակարգն արդեն ռիսկեր է պարունակում  հետագա արդյունավետության համար, այդ պատճառով պետք է քայլենք բարեփոխումների ուղիով»,- հանդիպման ավարտին նշել է Արայիկ Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ