News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) միջեւ այսօր  համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց: Կողմերը  պատրաստակամություն են հայտնում աջակցություն ցուցաբերել  Հայաստանում կայուն եւ տնտեսապես արդյունավետ քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Հուշագիրն ստորագրեցին IDeA  հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Էդգար Մանուկյանն ու  Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:

«IDeA  հիմնադրամի կողմից իրականացվող  «Տաթեւի  վերածնունդ» եւ Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրերն առաջին հերթին ուղղված են այդ  տարածաշրջաններում  համայնքային ենթակառուցվածքների եւ  զբոսաշրջության զարգացմանը: Մենք ուրախ ենք, որ զարգացմանն ուղղված ծրագրերում կունենանք այնպիսի կարեւոր գործընկեր, ինչպիսին ՎԶԵԲ-ն է: Համոզված ենք, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ավելի մեծ  ծավալի աշխատանքներ իրականացնել, ինչպես նաեւ ընդլայնել գործակցության շրջանակները՝ ընդգրկելով նաեւ այլ ոլորտներ»,-նշեց Էդգար Մանուկյանը:

ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրենը նույնպես կարեւորեց փաստաթղթի ստորագրումը:  «Մենք ակնկալում ենք շարունակել եւ խորացնել  գործարար միջավայրի եւ  տարածաշրջանների տնտեսական զարգացմանն ուղղված մեր  փոխգործակցությունը: ՎԶԵԲ-ը պատրաստակամ է աջակցել Հայաստանում հուսալի եւ ժամանակակից ենթակառուցվածքների զարգացմանը», -ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ