News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Գիշերային չվերթներից հրաժարումը եւ քաղաքացիական ավիացիան միայն ցերեկային ռեժիմի բերելը կանդրադառնա ավիատոմսերի գների վրա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց անունը հրապարակել չկամեցած փորձագետը՝ մեկնաբանելով ՀՀ կառավարության հուլիսի 16-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Հայաստանում ավիաչվերթներն ավելի հարմար ժամերի տեղափոխելու անհրաժեշտության մասին հայտարարությունը:

Փորձագետը պարզաբանեց, որ, որպես կանոն, օդանավակայաններում գիշերային ժամերի դրույքաչափերն ավելի ցածր են, համապատասխանաբար, գիշերային չվերթների ավիատոմսերը՝ ավելի էժան: Արդյունքում, ցերեկային ռեժիմին անցումն անխուսափելիորեն կազդի տոմսերի գների վրա:

Ըստ Հովիկ Աբրահամյանի, Հայաստանում բազմաթիվ միջազգային չվերթներ գիշերն են իրականացվում, ինչը զգալի անհարմարություններ է ստեղծում ժամանողների համար, այդ թվում՝ զբոսաշրջիկների: Վարչապետը մի շարք գերատեսչությունների հանձնարարել է բանակցություններ վարել ավիաընկերությունների հետ՝ խնդիրը լուծելու համար: Քաղավիացիայի գլխավոր վարչությունն իր հերթին հայտարարել է հարցն արտասահմանյան ավիաընկերությունների հետ քննարկելու անհրաժեշտության մասին:

Հաշվի առնելով, որ «Զվարթնոց» օդանավակայականը տարածաշրջանում ամենից հարմարավետն է, բայց թանկը, ուղեւորներին, ամենայն հավանականությամբ, առավել մեծ հարմարավետություն եւ թանկացում է սպասում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ