News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը կարծում է, որ Սահմանադրության նոր նախագծի առանձնահատկությունները շատ են։

Այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ-ական պատգամավորը ներկայացրեց, թե որոնք են առաջարկվող Սահմանադրության դրական կողմերը։

«Մասնավորապես խմբակցությունների դերակատարումն է էականորեն բարձրացել։ Խմբակցությունն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու լիազորություն է ստանում, բարձրացել է նաեւ մշտական հանձնաժողովների դերը։ Բացի դրանից՝ մեր գործող Սահմանադրությամբ ԱԺ-ն ներկայացվում է որպես օրենսդիր մարմին, իսկ նոր Սահմանադրությամբ՝ այն ներկայացուցչական մարմին է լինելու»,- ասաց Արտակ Դավթյանը՝ հավելելով, որ նոր նախագծով խորհրդարանում մանդատներ են տրամադրվելու նաեւ ազգային փոքրամասնություններին, ինչը նախկինում չի եղել։

Չնայած առանձնահատկություններին, Արտակ Դավթյանը պատրաստվում է իր առաջարկությունները ներկայացնել նոր Սահմանադրության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ արդեն հրապարակվել են Սահմանադրության նոր նախագծի առաջին յոթ գլուխները։ Նախագծով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ապրանքների դրոշմավորման համար ՀՀ...
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
Արդյոք Դավիթ Խաչատուրյանը ՔՊ-ի՝ իր նկատմամբ ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքի պատճառո՞վ է որոշել...
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
Այսպիսով` Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր` 2024 թվականի զեկույցում արձանագրել է...
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների եւ վարչապետ...
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Վերջերս հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ-ի այն քննիչը, ով քննել էր դատախազներ Աշոտ...
Ամենաշատ