ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Դոնեցկում մալայզիական Boeing-ի կործանման հարցով միջազգային տրիբունալ ստեղծելու մասին բանաձեւի փաթեթը կքննարկի հուլիսի 29-ին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱԽ-ում նախագահող Նոր Զելանդիայի մշտական ներկայացուցչությանը:
«Ավիավթարին վերաբերող բանաձեւի փաթեթի շուրջ քվեարկությունը պլանավորված է չորեքշաբթի՝ օրվա երկրորդ կեսին»,- ասել է դիվանագիտական առաքելության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլա Հարվին: