News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ոտքի Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանն այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում, հայտարարեց, որ որքան երկար ոստիկանությունը շրջափակի Հանրապետության հրապարակը եւ թույլ չտա իրենց սկսել հրապարակի գորգի վրա նստացույցը, այնքան իրենք կերկարացնեն նախապես հայտարարված նստացույցի ժամկետը:

«Ինչքան մեզ ուշ թույլատրեն սկսել մեր նստացույցը մեր ուզած տարածքում, այնքան ժամ կավելացնենք նստացույցի ընթացքը, քանի որ ունենք ժամանակի կորուստ»,-ասաց նա՝ նշելով, որ այսօր նույնպես փորձելու են «գրավել» Հանրապետության հրապարակի գորգը, նաեւ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են անցկացնելու:

Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ Հանրապետության հրապարակի գորգը ՀՀԿ-ի սեփականությունը չէ, առավել եւս մշակույթի անշարժ արժեք չէ, ինչպես ոստիկանությունն է հայտարարում, եւ իրենք իրավունք ունեն այդտեղ նստացույց անցկացնել:

Նա նշեց, որ քաղաքացիները հավաքվելու են Հանրապետության հրապարակում եւ պարտադրելու են ոստիկանությանը ավելացնել իրենց ուժը, սակայն վերջում ոստիկանությունն է հայտնվելու քաղաքացիների շրջափակման մեջ:

Նշենք, որ շարժումը հայտարարել է, որ հուլիսի 27-ից 72-ժամյա նստացույց է սկսում։ Երեկ սակայն, ոստիկանությունը նրանց թույլ չտվեց մոտենալ հրապարակի կենտրոնի գորգին։ Ամբողջ օրը ակտիվիստները քաղաքացիական անհնազանդության ակցիաներ անցկացրին հրապարակում։

Միաժամանակ, Վանաձորից մեկնարկել է շարժման անդամների մարզային երթը, որի մասնակիցներն իրազեկման ակցիաներ կանցկացնեն Գյումրիում, Թալինում, Աշտարակում, ապա կգան մայրաքաղաք։ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի առաջին ալիքը նախաձեռնած եւ օրեր շարունակ նույն պահանջով Բաղրամյան պողոտան փակած «Ոչ թալանին» նախաձեռնությունը մերժել է նստացույցին միանալու առաջարկը։

Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել էր, որ եթե ՀԾԿՀ-ն չեղյալ չհայտարարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, հուլիսի 27-ից բողոքի ակցիաներ են սկսելու: Նախաձեռնության անդամներն այցելելու են մարզեր, ինչպես նաեւ փողոցներ են փակելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ