News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վերջին անգամ «Ռոսնեֆթ»-ի ներկայացուցիչները «Նաիրիտ»-ում 1.5-2 տարի առաջ են եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը:

Գործարան չեն այցելում նաեւ ռուսական քիմիական մյուս կոնցեռնի՝ «Իտեռա»-ի ներկայացուցիչները, որոնք նախկինում նույնպես հնարավոր ներդրող էին ներկայացվում: «Նրանք «Ռոսնեֆթ»-ից առաջ էին»,- հիշեցրեց Սաղաթելյանը՝ հավելելով. «Շահագրգիռ ներդրողներ, որոնք կուսումնասիրեին գործարանը, ներկայում չկան»:

Հիշեցնենք, 2012 թվականի փետրվարին NEWS.am-ը տեղեկացրեց, որ ռուսական «Իտեռա» հոլդինգը պատրաստվում էր «Նաիրիտ»-ին օգնել ինժեներային ընկերություն գտնել՝ համակողմանի աուդիտ անցկացնելու համար: 2011 թվականի հոկտեմբերին հոլդինգի աշխատանքային խումբը եկավ «Նաիրիտ»:

Իսկ 2014-ի փետրվարի վերջին Հայաստանի այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ՌԴ-ի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ ներկայացվել է «Ռոսնեֆթ»-ի նախագահ Իգոր Սեչինի հաշվետվությունը, որը պատրաստակամություն էր հայտնել Հայաստանում շուրջ 500 մլն դոլար ներդնել՝ «Նաիրիտ»-ի հիման վրա գործարան կառուցելու նպատակով:

Հիշեցնենք, որ 2006թ. պետությունը «Նաիրիտ»-ի բաժնեմասերի 90%-ը 40 մլն դոլարով վաճառել էր բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին։ ԱՊՀ Միջպետական բանկը 2006-ին Rhinoville Property Limited ընկերության համար 70 միլիոն դոլարի բանկային գիծ էր բացել, որը ընկերությունը չէր փակել։ Մոսկվայի արբիտրաժային դատարանը 2014թ. հունվարին բավարարել էր Միջպետական բանկի մասին հայցը` հայկական «Նաիրիտ» գործարանի սեփականատիրոջից պարտքեր դիմաց 90% բաժնեմասերը բռնագրավելու հայցը։ Մնացած 10%-ը պատկանում է Հայաստանի կառավարությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ