News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հարվածներ հասցնելով Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին եւ ռազմաբազաներ բացելով կոալիցիոն օդուժի համար՝ Թուրքիան պատրանք է ստեղծում, որ վճռական է տրամադրված ԻՊ-ի դեմ պայքարին եւ կանգնած է միջազգային կոալիցիայի թիկունքին։ Այս մասին հուլիսի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

Նրա խոսքով, եթե նախկինում պաշտոնական Անկարան հանդես էր գալիս չեզոք դիրքերից եւ դրանով իսկ հեռու էր մնում թուրքերի համար բավական կարեւոր գործընթացներից, ապա հիմա նկատելի է որոշակի ակտիվություն։ «Պարզ է, որ թուրքերն իրենց պետության հարեւանությամբ չեն հանդուրժի այնպիսի վտանգավոր կառույց, ինչպիսին «Իսլամական պետությունն» է։ Միաժամանակ հասկանալի է, որ թուրքական իշխանությունները չեն հանդուրժի նաեւ Թուրքիայի հետ սահմանակից սիրիական տարածքներում քրդական պետության գոյությունը»,- նշեց Գրիգորյանը։

Այն, ինչ տեղի է ունենում այս պահին Մերձավոր Արեւելքում, ուղղված է թուրքական իշխանությունների նպատակների եւ հայտարարությունների իրականացմանը։ «Ճնշում գործադրելով Քրդստանի աշխատավորական կուսակցության վրա՝ Թուրքիան լուծում է հետեւյալ խնդիրները. առաջին հերթին՝ թուլացնելով ՔԱԿ դիրքերը՝ թուլացնում է Սիրիայի քրդերին։ Երկրորդ՝ փորձում է սեպ խրել Մերձավոր Արեւելքի քրդերի ուժերի մեջ։ Երրորդ՝ ավիահարվածների միջոցով թուրքերը փորձում են ապացուցել, որ կարող են իրենց հարմար մեթոդներով ռազմական գործողություններ իրականացնել իրենց նպատակին հասնելու համար եւ փորձում են բարձրացնել իրենց վարկանիշը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- ընդգծեց Սարգիս Գրիգորյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ