News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարվի Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու մտքից: NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծում կան շատ թերի ու խոցելի կետեր։

Քաղաքագետը համաձայն չէ Սահմանադրության նախագծով առաջարկվող` Ազգային ժողովի ընտրությունների կարգի հետ: Ըստ նրա՝ ոչ մի քաղաքակիրթ երկրում չկա Ազգային ժողովի ընտրությունների երկփուլ ինստիտուտ:

«Սա մոտավորապես նմանվում է Աշոտյանի ընդունելության քննություններին: Երբ Աշոտյանը տեսնելով, որ իր «բլատնոյները» մրցույթով չեն անցել՝ տեղերն է ավելացնում: Հիմա նույն ձևով ԱԺ-ում պատգամավորների համար 101 տեղ է նախատեսվում, բայց եթե իրենց յուրայինները՝ սանիկները, զարմիկները չընտրվեն, տեղեր կավելացնեն»,-ասաց նա:

Քաղաքագետը նախագահ Սերժ Սարգսյանին խորհուրդ տվեց հրաժարվել սահմանադրական բարեփոխումներից։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին հրապարակվել է Սահմանադրության նոր նախագծի 1-7-րդ գլուխները: Նախագիծը նախատեսում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի:

Սահմանադրության նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել մինչեւ օգոստոսի սկիզբը: Դրանից հետո այն պետք է ներկայացվի նախագահին, հավանության արժանանալու դեպքում՝ ներկայացվի ԱԺ, այնուհետեւ նոր նշանակվի հանրաքվեի օր: Այդ ընթացքում նախատեսվում է անցկացնել քաղաքական եւ մասնագիտական քննարկումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ