News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Չեռնովցի քաղաքում տեղի է ունեցել առաջին քաղաքապետ ազգությամբ հայ Յակոբ ֆոն Պետրովիչի հուշարձանի բացումը։ Հուշարձանը տեղադրվել է քաղաքապետի 200-րդ տարեդարձի կապակցությամբ։ Բացման արարողությանը մասնակցել են քաղաքի բնակիչներն ու տարբեր մարզերի հայկական համայնքների ներկայացուցիչները։

Բացման արարողության ժամանակ ներկաների առջեւ ելույթ են ունեցել քաղաքի եւ շրջանի ղեկավարները, հայկական համայնքի եւ հոգեւորականության ներկայացուցիչները։ Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Միրտչյանը միության նախագահ Վիլեն Շատվորյանի անունից ողջույնի խոսք է ասել, փոխանցում է AnalitikaUA.net-ը։

Ներկաների առջեւ ելույթ է ունեցել նաեւ Ուկրաինայի ներքին գործերի՝ եվրաինտեգրացիայի հարցերով  փոխնախարար Տիգրան Ավագյանը։

Նախօրեին Մ. Իվասյուկի անվան գիտական գրադարանում գիտնական հետազոտողների մասնակցությամբ տեղի էին ունեցել «Պատմական դիմանկար։ Յակոբ ֆոն Պետրովիչ. «քաղաքի հայկական արմատներով հայրը»  թեմայով բաց ընթերցումներ։

Նշենք, որ Ուկրաինայում ներկայումս ապրում է բազմահազարանոց հայկական համայնք։ Ազգային համայնքները գործում են երկրի տարբեր քաղաքներում, որտեղ աշխատում են նաեւ հասարակական եւ մշակութային կազմակերպություններ։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ դարձել է միակ համաուկրաինական կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ