News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երևանի փողոցներում այսօր՝ հուլիսի 30-ին, կրկին հայտնվել են էլեկտաէներգիայի սակագնի դեմ պայքարող ակտիվիստների լուսանկարները՝ վիրավորական արտահայտություններով։

Այս անգամ լուսանկարները փակցված չեն եղել պատերին, այլ թափված են եղել գետնին՝ Սարյանի այգու տարածքում։

«Ո՛չ Թալանին» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Մաքսիմ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վիրավորական արտահայտություններով իրենց նկարները տարածելը կրկին ոստիկանության ձեռքի գործն է:

«Չեմ կարող ասել, թե ով է կազմակերպիչը, բայց անցած անգամ ինչ որ չափով վստահ էի, որ ոստիկանության ձեռքի գործն է: Կարծում եմ նորից նույն մարդիկ շարունակում են»,-ասաց ակտիվիստը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երեւանի տարբեր թաղամասերում տարածվել էին քաղաքացիական ակտիվիստների դիմանկարները՝ վիրավորական գրություններով: Իսկ  դրան նախորդել էր քաղաքացիական հագուստով այն ոստիկանների լուսանկարների տարածումը քաղաքով մեկ, ովքեր հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում բռնություն էին կիրառել ցուցարարների նկատմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ